10 Սեպտեմբերի 2021, 978 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1857-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751 - Լ որոշման հավելվածի 16-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1857-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի`».
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Տիգրան Խաչատրյանին» բառերը փոխարինել «Վահան Քերոբյանին» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Շավարշ Քոչարյանին» բառերը փոխարինել «Արմեն Ղևոնդյանին» բառերով: