10 Սեպտեմբերի 2021, 976 - Ա
ՀԱՅԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու
կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշմամբ սահմանված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի վարչության պետի տեղակալի (պաշտոնի
ծածկագիր՝ 06-9-Ղ3-1) պաշտոնակատար Հայկ Հայրապետի Սիմոնյանի հետ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված N 102 ժամկետային աշխատանքային
պայմանագիրը 2021 թվականի սեպտեմբերի 10-ից համարել լուծված: