7 Սեպտեմբերի 2021, 960 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730 - Լ որոշման հավելվածի (այսուհետ՝ որոշման հավելված) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով՝
«2.1) պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը.»:
2. Որոշման հավելվածի 28-րդ կետի 2-րդ ենթակետը «Վայոց ձորի տարածքային բաժին» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով՝
«Ագարակի սահմանային հսկիչ կետ
Բավրայի սահմանային հսկիչ կետ
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ
Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային հսկիչ կետ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: