Վարչապետի որոշումներ

7 Սեպտեմբերի 2021, 952 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 8-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել՝
1) Ռաֆայել Գևորգյանինը, Վաչե Տերտերյանինը, Քրիստիննե Գրիգորյանինը, Աստղիկ Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տիգրան Սամվելյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Անդրանիկ Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

հավելված

Արխիվ

2024

2023