1 Սեպտեմբերի 2021, 927 - Ա
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ, հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար Արմեն Այվազյանին 2021 թվականի սեպտեմբերի 6-7-ը գործուղել Ուկրաինա (Կիև)՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ Երևանում կայանալիք հերթական 8-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով։
2. Արմեն Այվազյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Այվազյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: