31 Օգոստոսի 2021, 922 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի «Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու, դրա աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 888-Ն որոշման N 2 հավելվածում «ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: