Վարչապետի որոշումներ

26 Օգոստոսի 2021, 911 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «անհատական կազմը» բառերը փոխարինել «կազմը» բառով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում ներառված մարմիններին` որոշումն ընդունվելուց հետո մեկօրյա, իսկ հետագայում հանձնաժողովի անդամի փոփոխության դեպքում՝ եռօրյա ժամկետում հանձնաժողովի նախագահին ներկայացնել խորհրդի անդամների տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսը և էլեկտրոնային փոստի հասցեն)։

հավելված