Վարչապետի որոշումներ

20 Օգոստոսի 2021, 890 - Ա

ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և Հայաuտանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն
Գիլոյանին 2021 թվականի սեպտեմբերի 7-12-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն՝ Կազանում անցկացվելիք «Ռուսաստան՝ սպորտային պետություն» միջոցառմանը, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին
և ԱՊՀ առաջին խաղերի փակման արարողությանը մասնակցելու համար:
2. Վահրամ Դումանյանի և Կարեն Գիլոյանի` Ռուսաստանի Դաշնություն
(Կազան) գործուղման ճանապարհածախսը, օրապահիկի ծախսերը և «COVID-19»
ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021
թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վահրամ Դումանյանի և Կարեն Գիլոյանի՝
Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման գիշերավարձի ծախսերը
կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: