Վարչապետի որոշումներ

18 Օգոստոսի 2021, 875 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1026-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի
1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1026-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և առաջին կետում «անհատական կազմը» բառերը
փոխարինել «կազմը» բառով.
2) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) N 2 հավելվածի՝
ա. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի
Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:»,
բ. 36-րդ կետում «փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի» բառերը
փոխարինել «փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի» բառերով:  

հավելված