Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2021, 844 - Ա

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱՍԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության 2021 թվականի օգոստոսի 8-10-ը Հայաստանի Հանրապետությունում
գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված
արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ
կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության
համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության
ներկայացրած հաշվետվությունների:

Արխիվ

2024

2023