Վարչապետի որոշումներ

4 Օգոստոսի 2021, 835 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2021 թվականի օգոստոսի 5-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել Հայաստանի Հանրապետության
կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը
դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Իրանի
Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը, այդ
թվում՝ օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի
հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող
փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Պապիկյանինը, Մանե Գևորգյանինը, Հրաչյա
Թաշչյանինը, Արմեն Խաչատրյանինը, Սուրեն Վարոսյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև
ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արմեն Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության միջոցների հաշվին.
3) Կարեն Վանյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Կարեն
Մկրտչյանինը, Շավարշ Ուլուխանյանինը, Արման Համբարձումյանինը և Հովհաննես
Հակոբյանինը՝ Պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին՝
Երևան-Թեհրան-Երևան երթուղով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում
նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը
կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:

հավելված
 

Արխիվ

2024

2023