Վարչապետի որոշումներ

3 Օգոստոսի 2021, 828 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով և «Նորմատիվ
իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի
«Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու
մասին» N 564-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում Փոխվարչապետ Տիգրան
Ավինյանի գրասենյակն անվանափոխել Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի
գրասենյակի՝
1) այդ կապակցությամբ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված
N 2 հավելվածի 29-րդ կետում «Տիգրան Ավինյանի» բառերը փոխարինել «Սուրեն
Պապիկյանի» բառերով: