Վարչապետի որոշումներ

26 Հուլիսի 2021, 790 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5.1-ին մասը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ հանրակրթության ոլորտում սահմանված ծրագրային 1-ին, 2-րդ և 3-րդ նպատակներով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարի հետ համատեղ ուսումնասիրել և
ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթահամալիրներ ձևավորելու և առանձին
գործող կրթական հաստատություններում կրթության որակի բարելավման առաջարկն ու չափորոշիչները՝ ապահովելով հանրակրթական և նախադպրոցական կրթական
ծրագրերի իրականացումը.
2) կազմել կրթահամալիրներն ու առանձին գործող հաստատությունները գույքով և սարքավորումներով համալրելու առաջարկ՝ ներառյալ սարքավորումների և գույքի ցանկերն ու տեխնիկական բնութագրերը.
3) սույն որոշման 1-ին, 3-րդ և 4-րդ կետերն ամփոփելով՝ կազմել ծրագրային գործողությունների իրականացման նախահաշիվն ու ներկայացնել անհրաժեշտ միջոցների վերաբաշխման առաջարկ.
4) Քաղաքաշինության կոմիտե ներկայացնել Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնավայրերում գործող և շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող կրթահամալիրների և առանձին գործող
հաստատությունների ցանկը՝ ըստ անհրաժեշտության:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ
մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Սյունիքի մարզպետարանի հետ համատեղ կազմել անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների նկարագիրն ու
նախահաշիվը։
4. Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
կողմից ներկայացված՝ ցանկում ներառված կրթահամալիրների և առանձին գործող հաստատությունների շենքային պայմանները և ներկայացնել առաջարկություններ՝ անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

հավելված

Արխիվ

2024

2023