26 Հուլիսի 2021, 787 - Ա
ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի
խորհրդական Գագիկ Մկրտչյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ
Արմեն Եգանյանին և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության պետ Վլադիմիր
Թամրազյանին 2021 թվականի հուլիսի 28-31-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» hամաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով։
2. Վարոս Սիմոնյանի, Գագիկ Մկրտչյանի, Արմեն Եգանյանի, Վլադիմիր Թամրազյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19»
ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: