Վարչապետի որոշումներ

23 Հուլիսի 2021, 782 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 721-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հուլիսի 7-ի «Եվրոպական միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի մասին» N 721-Ա որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների  կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար
նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին  գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:»:  

Արխիվ

2024

2023