22 Հուլիսի 2021, 777 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 661-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունիսի 17-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 661-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի 4-րդ սյունակում «2021 թ. հուլիսի 30» բառերը փոխարինել «2021 թ. սեպտեմբերի 15» բառերով.
2) 2-րդ կետի 4-րդ սյունակում «2021 թ. հուլիսի 30» բառերը փոխարինել «2021 թ. սեպտեմբերի 15» բառերով.
3) 8-րդ կետի 3-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ, Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական
ծառայության գրասենյակ» բառերով.
4) 8-րդ կետի 4-րդ սյունակում «2021 թ. հուլիսի 31» բառերը փոխարինել «2021 թ. օգոստոսի 30» բառերով: