Վարչապետի որոշումներ

20 Հուլիսի 2021, 767 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա
ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 6-ը ներառյալ:
2. Գեորգի Ավետիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը: