20 Հուլիսի 2021, 763 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1884 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 27-ի N 449-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1884-Ա որոշման N 1 հավելվածում կատարել
հետևյալ փոփոխությունները՝
1) «Վ. Գալոյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բարսեղյան – Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ» բառերով.
2) «Ս. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության պետ» և «Շ. Քերոբյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ» բառերը հանել.
3) «Ն. Առաքելյան - ՀՀ կադաստրի կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման տեղեկատվության
մշակման բաժնի պետ» բառերը փոխարինել «Մ. Մկրտչյան - ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ» բառերով.
4) «Կ. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման
բաժնի գլխավոր մասնագետ (քարտուղար)» բառերը փոխարինել «Կ. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժնի պետ (քարտուղար)» բառերով: