16 Հուլիսի 2021, 758 - Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանին 2021 թվականի հուլիսի 21-23-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի և Արմեն Մելքոնյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր