Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2004, 402 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

Համո Սահյանի կյանքն ու գրական գործունեությունն ուսումնասիրելու նպատակով «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի հիմնադրման, ինչպես նաև հայ գրականության, մասնավորապես, սահյանագիտության բնագավառում ունեցած վաստակի համար Շչորս Բագրատի Դավթյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

Արխիվ

2024

2023