Վարչապետի որոշումներ

7 Հուլիսի 2021, 723 - Ա

ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 2-րդ բաժնի գլխավոր վերահսկող Ռոբերտ Մելքոնյանին 2021 թվականի հուլիսի 18-29-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի քարտուղարության 2019-2020 թվականների ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու համար:
2. Ռոբերտ Մելքոնյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռոբերտ Մելքոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: