23 Հունիսի 2021, 678 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 128 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 128 - Ա որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ սյունակում «2021 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով: