Վարչապետի որոշումներ

23 Հունիսի 2021, 676 - Ա

ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԷԼԻԶ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրոպական միության (ԵՄ) և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանին 2021 թվականի հունիսի 27-ից հուլիսի 2-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)՝ «MWC Barcelona 2021» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Հայկ Չոբանյանի և Էլիզ Գևորգյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

Արխիվ

2024

2023