Վարչապետի որոշումներ

9 Հունիսի 2021, 641 - Ա

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և հաշվի առնելով Վարչապետի 2021 թվականի մայիսի 3-ի N 467-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունը՝
1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառել «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:
2. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորությունները համարել դադարած:
 

Արխիվ

2021

2020