Վարչապետի որոշումներ

7 Հունիսի 2021, 621 - Ա

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի հունիսի 7-11-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Կիև)՝ սփյուռքի հետ աշխատանքի փորձի փոխանակում իրականացնելու, աշխատանքային հանդիպումներ ունենալու, նոր կապեր ստեղծելու և համայնքային հարցեր քննարկելու նպատակով:
2. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

Արխիվ

2024

2023