24 Սեպտեմբերի 2007, 672 - Ն
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև ստորագրվելիք համաձայնագրի նախագիծը մշակելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Նավասարդյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ-ի գործակալության պետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության պետ
Ա. Մնացականյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
Արշակ եպիսկոպոս Խաչատրյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ (համաձայնությամբ)
Ղուկաս աբեղա Զաքարյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան (համաձայնությամբ)
Կ. Խտրյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Ա. Ստեփանյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ-ի գործակալության պետի տեղակալ
Լ. Մանուկյան - Քանաքեռ-Զեյթունի ՔԿԱԳ-ի տարածքային բաժնի պետ
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ