Վարչապետի որոշումներ

4 Հունիսի 2021, 608 - Ա

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ:
2. Համբարձում Մաթևոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը:

Արխիվ

2024

2023