Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2021, 588 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶՎԱՆԻՖԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ- ՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Իրանի Իսլամական Հանրապետության Սոցիալական ապահովության ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզվանիֆարի գլխավորած պատվիրակության՝ 2021 թվականի մայիսի 19-21-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը՝ 627.3 հազ. դրամի չափով, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության:

Արխիվ

2024

2023