Վարչապետի որոշումներ

26 Մայիսի 2021, 571 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1594-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 4-ի «Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե ստեղծելու, դրա անհատական կազմը, աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1257-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1594-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
2) N 2 հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
3) N 2 հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) ծրագրի շրջանակներում անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը՝ բացառությամբ՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի,
բ․ մրցույթի արդյունքները կառավարման կոմիտեի կողմից հաստատված փորձաքննության հաշվետվություններում համապատասխան աշխատանքների, ծառայությունների կամ ապրանքների համար նախատեսված արժեքից ցածր լինելու դեպքերի։»:

 

հավելված