Վարչապետի որոշումներ

21 Մայիսի 2021, 552 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1858-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1858-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝».
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին» բառերով.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Շավարշ Քոչարյանին» բառերը փոխարինել «Արմեն Ղևոնդյանին» բառերով.
4) հավելվածը լրացնել «ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)» բառերով: