Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2021, 546 - Ա

ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԵԳ ՊԱՊՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի օգնական Արեգ Պապյանին 2021 թվականի մայիսի 26-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Նևյան 9-րդ միջազգային էկոլոգիական կոնգրեսին մասնակցելու նպատակով:
2. Ռոմանոս Պետրոսյանի և Արեգ Պապյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր