19 Մայիսի 2021, 544 - Ա
ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանին 2021 թվականի հունիսի 2-4-ը գործուղել Հունաստան (Աթենք) ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստին մասնակցություն ապահովելու նպատակով։
2. Ալֆրեդ Քոչարյանի, Սոնա Հովհաննիսյանի և Անուշ Բաբայանի՝ Հունաստան (Աթենք) գործուղման հետ կապված ծախսերը, «COVID-19» ՊՇՌ նմուշառումների և մուտքի արտոնագրերի վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: