24 Սեպտեմբերի 2007, 670 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, 1992 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և գործունեության պայմանների մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի`
Խառը հանձնաժողովի նիստը կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ռ. Անանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ
Կ. Անտոնյան -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ
Գ. Թևոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի բաժնի պետ, գնդապետ
Ա. Մկրտումյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության բաժնի պետ, գնդապետ
Ա. Մկրտչյան - ՀՀ պաշտպանության նախարարության վարչական ապարատի իրավաբանական վարչության պայմանագրաիրավական բաժնի պետ, փոխգնդապետ
Վ. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետի տեղակալ, մայոր
Կ. Կրիտյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ