Վարչապետի որոշումներ

11 Մայիսի 2021, 507 - Ա

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՑԱՆՑԻ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-28-Ը ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
2021 թվականի մայիսի 17-28-ը կայանալիք` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մասնակից երկրների մոնիթորինգի խմբի և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպումների ընթացքում թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ 1.914.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվության: