Վարչապետի որոշումներ

10 Մայիսի 2021, 501 - Ա

ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանին 2021 թվականի մայիսի 17-20-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով։
2. Նարեկ Տերյանի և Արմեն Խաչատրյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նարեկ Տերյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։