Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2021, 437 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 79-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 29-ի «ԱՐՄՀԱՅԹԵՔ-2021 սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսի և դրա շրջանակներում ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) ազգային մասերի, դրան կից գործարար խորհրդի Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ նիստի՝ Երևանում անցկացման մասին» N 79-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1 վերնագրում և ամբողջ տեքստում «ԱՐՄՀԱՅԹԵՔ-2021» բառերը փոխարինել «ԱՐՄՀԱՅԹԵՔ-2022» բառերով.
2 նախաբանում և 1-ին կետում «2021 թվականի մարտի 25-27-ը» բառերը փոխարինել «2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը» բառերով, իսկ 2-րդ կետի 4-րդ ենթակետում «2021 թվականի մարտի 16-ը» բառերը՝ «2022 թվականի մարտի 21-ը» բառերով.
3) 7-րդ կետում «2021» թիվը փոխարինել «2022» թվով: