20 Ապրիլի 2021, 411 - Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն՝ ապրիլի 25-27-ը, Նյու Յորք՝ ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը, Բոստոն՝ մայիսի 1-2-ը, Լոս Անջելես՝ 2-10-ը ներառյալ)՝ համայնքային և անհատական հանդիպումներ ունենալու, հետպատերազմյան ընթացքում Հայաստան-սփյուռք համագործակցության նոր հեռանկարները քննարկելու, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքը և ծրագրերը ներկայացնելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: