Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2004, 396 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 19 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում Լ. Մկրտչյանի, Ա. Մկրտչյանի, Է. Բարսեղյանի և Ա. Ավետիսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Երիցյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ն. Դավիդյանին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ա. Մանասերյանին։

Արխիվ

2024

2023