16 Ապրիլի 2021, 402 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1108-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 1108-Ա որոշման N 1 հավելվածում՝
1) «Մ. Փաշայան» բառերը փոխարինել «Ա. Մուրադյան» բառերով.
2) «Ա. Մանուկյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Ա. Գասպարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»: