Վարչապետի որոշումներ

15 Ապրիլի 2021, 388 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1853-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 16-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1853-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի`».
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Շավարշ Քոչարյանին» բառերը փոխարինել «Արմեն Ղևոնդյանին» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «պետի տեղակալ Հերմինե Կատվալյանին» բառերը փոխարինել «գլխավոր մասնագետ Լուսինե Հովհաննիսյանին» բառերով: