9 Ապրիլի 2021, 367 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի ապրիլի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների
հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: