1 Ապրիլի 2021, 319 - Ա
ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2021 թվականի ապրիլի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մուրմանսկի մարզ)` Կոլայի ԱԷԿ-ում նախատեսվող ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցերով փորձի փոխանակման հանդիպմանը մասնակցելու նպատակով և 2021 թվականի ապրիլի 13-16-ը՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Գիդրոպրես» կոնստրուկտորական բյուրո բաժնետիրական ընկերության ղեկավար կազմի հետ հանդիպելու, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Հակոբ Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հակոբ Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: