22 Մարտի 2021, 274 - Ա
ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 2-րդ բաժնի մասնագետ Գևորգ Ալեքսանյանին 2021 թվականի ապրիլի 11- 23-ը ներառյալ գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` ԱՊՀ Գործադիր կոմիտեի 2019-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու նպատակով:
2. Գևորգ Ալեքսանյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: