17 Մարտի 2021, 263 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1097-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 27 ի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 1097-Ա որոշման հավելվածով հաստատված միջոցառումների 1-ին և 4-րդ կետերի 4-րդ սյունակներում «2020 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերով: