Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2021, 248 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և գործունեության ու գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1197-Ա որոշման N 1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Զ. Բաթոյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով.
2) «Ռ. Բազիկյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Հարությունյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» բառերով.
3) «Ռ. Զաքարյան - ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Եղիազարյան - ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ» բառերով.
4) «Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով: