Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2021, 201 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N1160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N91-Ա որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի «Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի N44-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1160-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Վ. Վերմիշյան» բառերը փոխարինել «Ա. Ղուլարյան» բառերով.
2) «Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ» բառերը հանել.
3) «Կ. Համբարձումյան -Երևանի քաղաքապետի խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Մուրադյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով:

Արխիվ

2024

2023