16 Հունիսի 2004, 391 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 324-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Ստրասբուրգ գործուղելու մասին»
N 324-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշմամբ հաստատված պատվիրակության կազմը լրացնել «Պ. Սաֆարյան
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերով.
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հ. Աբրահամյանի և Գ. Մալխասյանի Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, Պ. Սաֆարյանի և Խ. Ադումյանի գիշերավարձի ու օրապահիկի ծախսերը
(4 օրվա համար), ինչպես նաև Խ. Ադումյանի թարգմանչական աշխատանքի հետ կապված ծախսերը` 1000 եվրոյին համարժեք դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի և Խ. Ադումյանի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին»: