26 Փետրվարի 2021, 180 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 11-րդ և 16-րդ կետերում «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով.
2) որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Այցելուների միանգամյա մուտքի անցագրերը տրվում են անցագրային հենակետի ծառայողի կողմից ժամը 09:00-18:00-ն (ներառյալ ընդմիջման ժամը):
Հայտերը վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով ժամը 09:00-18:00-ն ընդունում է անցագրային հենակետի պատասխանատու ծառայողը, քաղաքացուն ուղեկցում է մինչև հայտ ներկայացրած պաշտոնատար անձի աշխատասենյակ:
Միանգամյա մուտքի անցագրով քաղաքացուն ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել նրա ուղեկցումն պահպանության ծառայության պահակետ:
Աշխատանքային օրերին ժամը 18:00-22:00-ը, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին ժամը 09:00-22:00-ը, միանգամյա մուտքի հայտերն ընդունում է պահպանության ծառայության պահակետի պատասխանատու ծառայողը, իսկ քաղաքացիների ուղեկցումն ու ճանապարհումն ապահովում է հայտ ներկայացրած պաշտոնատար անձը:
Աշխատանքային օրերին, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին, ժամը 22:00-ից միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և փոխվարչապետները:».
3) որոշման հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միանգամյա մուտքի անցագրերում կամ ցուցակներում համապատասխան նշման բացակայության դեպքում պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող այցելուների՝ սույն կարգի իմաստով անձը հաստատող փաստաթղթերը, կապի միջոցները, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերը, բացառությամբ նոութբուքի, հանձնվում են պահպանության ծառայության պահակետում և վերադարձվում են շենքից դուրս գալիս:».
3) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի խափանման դեպքում հայտերը ներքին հեռախոսակապով ժամը 09:00-18:00-ն ընդունում է անցագրային հենակետի պատասխանատու ծառայողը, անհրաժեշտության դեպքում դրանք ստուգելու իրավունքով (հետադարձ զանգի միջոցով), քաղաքացուն ուղեկցում է մինչև հայտ ներկայացրած պաշտոնատար անձի աշխատասենյակ: Այցելուին ընդունող հայտատուն հանդիպման ավարտից հետո անցագրում նշում է կատարում այցելուի դուրս գալու ժամանակի մասին, դա վավերացնում է իր ստորագրությամբ և այցելուին ուղեկցում պահպանության ծառայության պահակետ: Եթե այցելուի անցագրի վրա բացակայում է սահմանված նշումը, ապա պահպանության ծառայության ծառայողը ճշտում է կատարում սահմանված նշումի բացակայության վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան միջոցներ բաց թողնված նշումը կատարելու համար:».
4) որոշման հավելվածի 28-րդ կետում «՝ միանգամյա անցագրի վրա նշելով պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ժամը և ստորագրելով այն: Հանդիպման ավարտից հետո քաղաքացուն ընդունող վերջին պաշտոնատար անձը պարտավոր է միանգամյա անցագրի վրա կատարել համապատասխան նշում ելքի ժամի վերաբերյալ և ստորագրել այն» բառերը հանել.
5) որոշման հավելվածի 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«51. Էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով տրված անցագրերը պահպանվում են էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգում, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի խափանման դեպքում տրված թղթային օգտագործված անցագրերը՝ պահվում են անցագրային հենակետում, որոնք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ոչնչացվում են համապատասխան ակտով՝ պահպանության ծառայության աշխատակիցների և վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի աշխատողների կողմից։»: