Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2021, 162 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
1) «Ն. Մարգարյան» բառերը փոխարինել «Ա. Ավանեսյան» բառերով.
2) «Ս. Սիմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Ծատուրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերով.
3) «Ա. Արմենակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերով։