Վարչապետի որոշումներ

22 Փետրվարի 2021, 151 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածի՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա․ «Ա. Հարությունյան - «Ս.Հ.Մ.Ֆ.Ա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բադալյան - «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
բ․ «Տ. Գալստյան - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Պողոսյան - «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերով․
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա․ «Վ. Էլբակյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Կիրակոսյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Անասնաբուժություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ․ «Ք. Խուրշուդյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող» բառերով։

հավելված

Արխիվ

2024

2023